ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Covid-19-ից մահացած անձանց ևս դիահերձել:
Ավելի վաղ Առողջապահության նախարարությունը հայտարարել էր, վերջին մեկ տարվա ընթացքում իրականացված դատաբժշկական հերձումների արդյունքում պարզ է դարձել, որ դիակից կորոնավիրուսային հիվանդության վարակելիությունը այնպիսի վտանգավորություն է ներկայացնում, որից հնարավոր է պաշտպանվել հերձման ժամանակ կիրառվող անհատական պաշտպանության միջոցների օգտագործմամբ, սանիտարահամաճարակային համապատասխան միջոցառումների իրականացմամբ:
Շեշտվել էր, որ դրանով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքից հանել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չիրականացնելու պահանջը:
Հիշեցնենք, որ նախկինում արգելված էր կորոնավիրուսային հիվանդներին դիահերձում անել։ Առանց հերձելու գրվում էր, որ հիվանդը մահացել է կորոնավիրուսից կամ այլ ուղեկցող հիվանդությունից: