Կաթնաթթվային բակտերիաների վրա հիմնված պատվաստանյութը, որը մշակվում է Փորձարարական բժշկության ինստիտուտի կողմից, հարմար է երեխաների և թոշակառուների պատվաստման համար՝ դրա մեղմ ազդեցության և մարմնից դեղամիջոցի արագ հեռացման շնորհիվ։ Այդ մասին չորեքշաբթի TACC-ին հայտնել է Փորձարարական բժշկության ինստիտուտի մոլեկուլային մանրէաբանության բաժնի ղեկավար, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ Ալեքսանդր Սուվորովը:
Ներկայումս դեղամիջոցը փորձարկվում է կենդանիների վրա: Հեղինակների խոսքերով՝ կայուն իմունային պատասխան է զարգացել, ինչի մասին են վկայում կենդանիների արյան մեջ հակամարմինների ` A(IgA) և G (IgG) դասի իմունոգլոբուլինների ավելացումը:
Հետագայում դեղը կարող է վաճառվել դեղատներում` պատիճների տեսքով, ասել է նա:
«Պատվաստանյութը կլինի սառեցված, չորացրած և ֆերմենտացված կաթնամթերք` մեր կողմից ձևափոխված պրոբիոտիկ պարունակող դեղահաբ մարմինը հիվանդության հարուցիչից պաշտպանելու համար», – պարզաբանել է նա TACC-ին:
Փորձարարական բժշկության ինստիտուտի փորձագետները նախատեսում են նոյեմբերին ստանալ կենդանիների վրա պատվաստանյութի նոր տարբերակների փորձարկման արդյունքները, որից հետո կսկսվեն դեղամիջոցի կլինիկական փորձարկումները: