«Սպուտնիկ V» ձևափոխվում է աճող «Դելտա» շտամի պայմաններում, բայց դեռ վաղ է խոսել այն մասին, թե պատվաստանյութն այս տեսանկյունից որքանով արդյունավետ կլինի։
Интерфакс -ին այս մասին հայտնել է Գամալեայի անվան կենտրոնի տնօրեն, ՌԳԱ ակադեմիկոս Ալեքսանդր Գինցբուրգը:
«Սառնարանում արդեն առկա է պատվաստանյութի կառուցվածքը»,-հայտարարել է գիտնականը: Նա, ամեն դեպքում, խոստովանել է, որ դեռ վաղ է խոսել նման պատվաստանյութի արդյունավետության աստիճանի մասին։
Նրա խոսքով՝ Ռուսաստանում կորոնավիրուսից մահացության բարձր ցուցանիշները կապված են այն հանգամանքի հետ, ըստ որի՝ այսօր գերիշխող է «Դելտա» շտամը։ Գիտնականը նշեց, որ ապագայում հնարավոր են նաև այլ մուտացիաներ։
«Բայց արդյո՞ք դրանք ավելի վտանգավոր կլինեն, թե՞ ոչ, հնարավոր չէ ասել»,-նշել է գիտնականը։