COVID-19-ը երիտասարդացել է. hիվանդությունը ձեռք է բերել զարգացման ավելի արագ տեմպ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա հայտնել է, որ այս պահին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է գտնվում COVID-19 դրական ախտորոշմամբ 2 պացիենտ` 22 և 28 տարեկան: Նրանք միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքին: Պացիենտների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
«Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամբողջ աշխարհում COVID-19-ի հետևանքով 50-ից ցածր տարիքի անձանց, այդ թվում` երեխաների շրջանում, հիվանդության ծանր ընթացքի և հոսպիտալացման ցուցանիշը կտրուկ աճել է»,- գրել է նա։