Մենք ունեինք 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի փոքր «դժվար» մասունքներ, որոնք ոչ մի կերպ հնարավոր չէր լինում բացահայտել փորձաքննության արդյունքում և սեքվենավորել։ Այդ պատճառով դիմել ենք մեր հոլանդացի գործընկերներին և այդ փորձանմուշները ուղարկել ենք Հոլանդիա։ Այս մասին ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ այդպիսիք մոտավորապես 50-ն են։
Նախարարը բացատրեց, որ ծնողներից շատերը ցանկացել են այլ երկրում նույպես հետազոտության ենթարկել մարմինները, սակայն բոլոր դեպքերում էլ ՀՀ-ում ստացված պատասխանը նույնական է եղել արտասահմանում ստացվածին։
Նախարարը չհայտնեց պահվող մարմինների թիվը՝ նշելով, որ չի ուզում մոտավոր թվեր հնչեցնել այդպիսի պատասխանատու թեմայի դեպքում։