Սեպտեմբերի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 245765 դեպք, որոնցից 229957-ն` առողջացած, 4939-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9702 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1581821 թեստավորում:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, այսպիսով` երեկ կատարվել է 4158 բացասական թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 501 նոր դեպք: Ունենք 398 առողջացած, 15 մահվան դեպք: Այլ հիվանդություններից մահացած և կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը 3 է։