Հոկտեմբերի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 268672 դեպք, որոնցից 246259-ն` առողջացած, 5466-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15 722 պացիենտ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, այսպիսով, ընդհանուր առմամբ, կատարվել է 1780512 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1309 նոր դեպք: Ունենք 502 առողջացած, 26 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1225 է: