Ֆինլանդիան դադարեցրել է կորոնավիրուսի դեմ ամերիկյան Spikevax (Moderna) պատվաստանյութի օգտագործումը երիտասարդ տղամարդկանց համար՝ կողմնակի ազդեցությունների զարգացման ռիսկի պատճառով։ РИА Новости-ին հայտնել է, որ այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել Է Ֆինլանդիայի առողջապահության ևսոցիալական ապահովության ազգային ինստիտուտի (THL) ներկայացուցիչ Միկա Սալմինենը։
«Ապագայում Spikevax (Moderna) պատվաստանյութը չպետք է օգտագործվի մինչև 30 տարեկան տղաների և տղամարդկանց համար։ Դրա փոխարեն նրանք կպատվաստվեն Biontech-Pfizer պատվաստանյութով, եթե անգամ նրանք Moderna պատվաստանյութը ստացել են որպես առաջին դեղաչափ։ Մինչեւ 30 տարեկան տղամարդիկ, ովքեր ստացել են այդ պատվաստանյութը, միոկարդիտի զարգացման մի փոքր ավելի բարձր ռիսկ ունեն»,- նշել է նա:
Ֆինլանդիայում կորոնավիրուսից պատվաստվել է բնակչության 72 տոկոսը, 84 տոկոսը ստացել է պատվաստանյութի առաջին չափաբաժինը: Չորեքշաբթի Շվեդիան և Դանիան նույնպես դադարեցրել են պատվաստումն այդ դեղամիջոցով՝ սրտի հիվանդությունների հնարավոր զարգացման պատճառով։