«Զրո ազատ մահճակալ»: Այսպիսի գրառում է արել առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում՝ նկատի ունենալով կորոնավիրուսային հիվանդության համար նախատեսված մահճակալները: Նա նշել է, որ այս պահին 392 հիվանդ սպասում է իր հերթին:
Հիշեցնենք, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԶԼՄ-ներին հայտնել էր, որ ծավալված է շուրջ 2600 կորոնավիրուսային մահճակալ։
Նշենք, որ երեկ կատարվել է 12 522 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1589 նոր դեպք: Ունենք 754 առողջացած, 29 մահվան դեպք: