Պատվաստանյութերը կանխարգելում են մահացությունը նաև կորոնավիրուսի դելտա շտամից: Այս մասին գրառում է արել նախկին առողջապահության նախարար և ներկայում ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։
Նա ներկայացրել է վերջերս Շոտլանդիայում իրականացված հետազոտությունը, որին մասնակցել է 1.5 մլն մեծահասակ, պարզել է, որ կորոնավիրուսի դելտա շտամից մահերի կանխարգելման գործում «Պֆայզեր» և «ԱստրաԶենեկա» պատվաստանյութերը հավասարապես արդյունավետ են:
Ըստ հետազոտության՝ պատվաստանյութերի արդյունավետությունը դելտա շտամից մահացությունից պատվաստման 2 դոզան ստանալուց 14 օր հետո 90% է «Պֆայզերի» դեպքում և 91%՝ «ԱստրաԶենեկա»-ի դեպքում: