ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը իր Facebook-յան էջում անդրադարձել է կորոնավիրուսի երեկ գրանցված ցուցանիշներին:
«Երեկ գրանցվել է 2354 նոր դեպք….
Մահճակալային ֆոնդը սպառման եզրին է….
Բոլորս պետք է համախմբվենք և երկու բան անենք
1.Դիմակ դնենք ամեն ուր և հաճախ ախտահանենք ձեռքերը!!!
2. Հենց այսօր պատվաստվենք!!!»,-գրել է նա՝ հիշեցնելով, որ այսօր Երևանում պատվաստումների օր է:
Նշենք, որ այսօր՝ ժամը 11:00-18:00-ն, Ալ․ Սպենդիրյանի անվ․ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում կտեղադրվեն շարժական պատվաստումային կետեր՝ պատվաստվել ցանկացող քաղաքացիներին տեղում պատվաստվելու հնարավորություն ընձեռելու համար: Անցորդներին կբաժանվեն պատվաստման գործընթացի վերաբերյալ իրազեկման նյութեր, ինչպես նաև անհատական պաշտպանիչ միջոցներ:
Հիշեցնենք նաև, որ վերջին շրջանում Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու ցուցանիշները բարձրացել են: