COVID-19-ի հոկտեմբերի 26-ի վիճակագրությունը ժամը 11:00-ի դրությամբ այսպիսին է`
– 1517 նոր դեպք
– 11 982 թեստավորում
– 1050 առողջացած
– 57 մահվան դեպք։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 298 069 դեպք, որոնցից 263 002-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 27 692 պացիենտ:
Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի հետևանքով 6112 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1263 է:
Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 018 614 թեստավորում: