«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկական Covid բաժանմունքից տեղեկություններ է հայտնել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում հոսպիտալացված է 17 կորոնավիրուսով հիվանդ երեխա։ Փոքրիկներից 2-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Նրանք վերակենդանացման բաժանմունքում են:
Մուրադյանի խոսքով՝ 6 բալիկի վիճակը գնահատվում է ծանր, նրանք թթվածնակախյալ են, իսկ 9 երեխա գտնվում է կայուն ծանր վիճակում։ Այս 17 երեխաներից 15-ի մայրերի մոտ ևս հաստատվել է Covid 19:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր նույն հիվանդանոցում կորոնավիրուսով հիվանդ մեկ ամսական երեխա է մահացել: