Առողջապահության նախարարությունը, անդրադառնալով Երևանի շտապբուժօգնության ծառայության 6-րդ ենթակայանի մի քանի վարորդի բողոքի ակցիային, ընդգծում է, որ առողջապահական համակարգի ներկայիս գերլարված իրավիճակում անթույլատրելի և անընդունելի է աշխատանքն առժամանակ դադարեցնելը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։
Միևնույն ժամանակ, առողջապահության նախարարությունը շարունակում է գործակցությունը Երևանի քաղաքապետարանի հետ, պատրաստ է լսել ու քննարկել քաղաքապետարանի առաջարկները, որոնք ուղղված կլինեն հարցի լուծմանը:
Վստահ ենք նաև, որ քաղաքապետարանը կապահովի շտապօգնության «1-03» ծառայության բնականոն գործունեությունը:
Հիշեցնենք, որ Շտապօգնության» վարորդներն ակցիա են անցկացրել։ Նրանք դժգոհել են, որ չնչին աշխատավարձի դիմաց գերլարված աշխատում են։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են աշխատավարձի բարձրացում։