Նոյեմբերի 7-ի ժամը 20:30-ի դրությամբ՝ «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից օգտվածների շրջանում արձանագրվել է 171 դեպք, ստացիոնար բուժում շարունակում է ստանալ 99 հիվանդ, նրանց վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության, 72 քաղաքացի դուրս է գրվել: Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտորնից։
«««Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում» ստացիոնար բուժում է ստանում 73 հիվանդ: «Արմենիա» ԲԿ-ում ստացիոնար բուժում ստանում է 10 հիվանդ:
«Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում» ստացիոնար բուժում է ստանում 11 հիվանդ:
«Արարատի» ԲԿ-ում՝ 1 հիվանդ:
«Մարտունու» ԲԿ-ում՝ 2 հիվանդ:
«Իջևանի» ԲԿ-ում՝ 2 հիվանդ:
Աշխատանքները շարունակվում են»,- նշվում է հաղորդագրության մեջ։