ԱԺ առողջապահության ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված առողջապահության նախարարության հատկացումները:
Նա տեղեկացրեց, որ հաջորդ տարի առողջապահության նախարարությանը կհատկացվի 120 միլիարդ դրամ՝ 2021 թվականին հաստատված 114 միլիարդ 500 միլիոն դրամի դիմաց, որն այս տարվա հաստատված բյուջեի նկատմամբ ավելի է 4.7 տոկոսով:
«Տարվա ընթացքում պարբերաբար վերանայել ենք առողջապահության նախարարության բյուջեն և կատարել ենք լրացուցիչ հատկացումներ՝ պայմանավորված այն առաջացող խնդիրներով, որոնք կապ ունեն կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի հետ»,- շեշտեց նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում։