Հոկտեմբերի 7-ի դրությամբ Հայաստանում իրականացվել է 890 հազար 797 պատվաստում։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավենեսյանը։
Նախարարը փաստեց, որ Հայաստանում պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 613 հազար 849 քաղաքացի, որը կազմում է մեծահասակ բնակիչների 30 տոկոսը, երկրորդ դեղաչափը՝ 279 հազար 948 քաղաքացի։
Նա նշեց, որ օրական ունենում ենք միջինը 18-19 հազար պատվաստման ցուցանիշ։
«Պատվաստումների տեմպի ավելացումը տեղի է ունեցել վերջին մեկ ամսվա ընթացքում։ Շատ գոհ կլինեին, որ այս ցուցանիշներն արձանագրվեին գարնանից սկսված»,- ասաց Ավանեսյանը։
Նախարարի խոսքով՝ այն երկրներում, որտեղ պատվաստումների ցուցանիշներն անցնում են 70 տոկոսից, այդ երկրներում հիվանդանոցային օղակի վրա ճնշումն ու մահացության դեպքերը կտրուկ նվազում են։