Առողջապահության նախարարությունը ներկայացրել է COVID-19-ի վերաբերյալ նոյեմբերի 14-ի` ժամը 11:00-ի դրությամբ առկա տվյալները:
882 նոր դեպք
9202 թեստավորում
1668 առողջացած
40 մահվան դեպք
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 328 963 դեպք, որոնցից 293 760 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 26 810 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7016 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1377 է: Ընդհանուր կատարվել է 2 246 603 թեստավորում: