Դեռ վտանգավոր վիճակագրություն ունենք մեր երկրում՝ 12,5% պատվաստման ցուցանիշ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊԲՀ-ի ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը։
Նա ներկայացրել է պատվաստումների դինամիկան Հայաստանի հարևան երկրներում՝ նոյեմբերի 21-ի դրությամբ։
«Ռուսաստան-36,5%
• Թուրքիա-60,1%
• Ադրբեջան-45,3%
• Ւրան- 51,1%
• Վրաստան-26,3 %
• Հայաստան-12,5 %
Պատվաստումների գործընթացի մեկնարկից՝ 13.04.2021թվականից, առ այսօր արձանագրվել է COVID-19 130.312 (հաստատված դեպքերի շուրջ 39%) դեպք և 3533 մահ (մահվան դեպքերի շուրջ 48%)։
Եվս մեկ անգամ, պատասխանատու կերպով հայտարարում եմ, այլընտրանք չկա՝ պետք է ընտրել հրատապ լուծման եղանակը՝ պատվաստումը»,- մանրամասնել է ԵՊԲՀ-ի ռեկտորը։