Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է վերջին շրջանում արձանագրվող թունավորման դեպքերին։
Armenia Today-ի թղթակցի հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված վերջին շրջանում Երևանի տարբեր սննդի կետերում, մանկական կենտրոննում թունավորման դեպքերի հաճակախականությունը ու ի՞նչ քայլեր են ձեռնարկվում՝ նախարարը պատասխանեց․ «Հիվանդությունների վերահսկման կենտրոնն իր գործառություների շրջանակնորում ամբողջությամբ վերահսկում է, ՍԱՊԾ-ն էլ՝ իր գործառույթների շրջանակում։ Կարծում եմ՝ միասնական, բոլոր դեպքերի վերլուծության արդյունքում, նաև ինչ-որ նաև կանխարգելիչ մեծաթիվ այցելությունների, ստուգումների կարիք կլինի, որպեսզի բացառենք նման թունավորումները»։
Armenia Today-ի թղթակցի դիտարկամնը՝ կան կասկածներ, որ թունավորումները կարող են ջրից լինել՝ նա պատասխանեց․ «Պարբերաբար ջրից նմուշառում է արվում, և դա արվում է հանրապետության ամբողջ տարածքով։ Որևէ շեղում այս պահի դրությամբ ջրի առումով հայտնաբերված չէ»։
Մանրամասները՝ տեսանյութում։