SARS-CoV-2-ի նոր տարբերակը` omikron-ը կարող է մարդկությանը սպառնալ նույն չափով, ինչ Ebola վիրուսը:
Այս մասին, РИА новости – ի փոխանցմամբ, հայտարարել է համաշխարհային բժշկական ասոցիացիայի (WMA) նախագահ Ֆրանկ Ուլրիխ Մոնտգոմերին։
«Ամենից շատ ես վախենում եմ, որ այդ շտամը կարող է դառնալ նույնքան վարակիչ, որքան դելտան, և նույնքան վտանգավոր, որքան Էբոլան», – ասել է նա Funke մեդիախմբին տված հարցազրույցում:
Ճշգրիտ տվյալներ ռիսկերի մասին, որոնք կրում է իր մեջ կրում է omikron-մուտացիան, դեռ չկա, բայց, ըստ ամենայնի, այն տարածվում է շատ արագ, նշել է Մոնտգոմերին:
Նրա խոսքով՝ պանդեմիայի ամենասկզբում աշխարհը թերագնահատել է դրա մասշտաբները։
«Ես էլ այն ժամանակ մտածում էի, որ դա գրիպի տեսակ է։ Հետո մենք որոշեցինք, որ կկարողանանք հասնել կոլեկտիվ իմունիտետի, բայց հետո հայտնվեց դելտան՝ խիստ վարակիչ շտամ», – հայտարարել է WMA – ի ղեկավարը։
Նա չի բացառել, որ COVID-19-ի կրկնակի պատվաստումը պետք է իրականացվի ամեն տարի: