Մենք պետք է հետևենք մասնագիտական և պաշտոնական ցուցումներին և հստակ է, որ խթանիչ դեղաչափը ստանալու համար սահմանված է 6-ամսյա ժամկետ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ Armenia Today-ի հարցին ի պատասխան հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պարզաբանելով, որ երկրորդ դեղաչափը ստանալուց 6 ամիս անց քաղաքացին կարող է մոտենալ բժշկական կենտրոն և ստանալ խթանիչ դեղաչափ։
Նրա խոսքով՝ նախարարի հրամանով սահմանվել է, թե որ պատվաստանյութով պատվաստված լինելու դեպքում որ պատվաստանյութով է պետք բուստերիզացիա անցնել։
Նախարարը շեշտեց, որ նախարարությունը հետևում է պաշտոնական դիրքորոշմանը և ընդհանուր ցուցումներին, որոնք հիմնված են ապացուցողական բժշկության վրա։