ՀՀ աոժողջապահության նախարարությունը ներկայացրել է Հայաստանում COVID-19-ի տվյալները դեկտեմբերի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ․
– 347 նոր դեպք
– 6416 թեստավորում
– 1208 առողջացած
– 20 մահվան դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 342115 դեպք, որոնցից 324224 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 8652 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7767 մահվան դեպք է արձանագրվել: