Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է Covid-19-ի վերաբերյալ դեկտեմբերի 19-ի` ժամը 11:00-ի դրությամբ արձանագրված տվյալները:
✓ 130 նոր դեպք
✓ 6142 (բացասական արդյունք)
✓ 385 առողջացած
✓ 6 մահվան դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 343636 դեպք, որոնցից 328435 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 5811 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 7899 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1491 է:
Ընդհանուր կատարվել է 2492210 թեստավորում։