Հիմա հաշվարկներ ենք կատարում՝ հասկանալու, թե որքան կարժենան կորոնավիրուսի մեկ դեպքի բուժման ծախսերը։ Այս մասին կառավարության անդամների ճեպազրույցի ժամանակ ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Armenia Today-ի թղթակցի հարցին՝ կապված փետրվարից վարակի բուժումը վճարովի դարձնելու տեղեկությունների հետ։
«Եթե քաղաքացիները չեն ուզում օգտվել բուժման՝ հարյուր անգամներով ավելի նվազ ծախս կատարելու տարբերակից ու այդպիսով պաշտպանել իրենց առողջությունը, մենք պետք է դիտարկենք այն վճարովի դարձնելու հարցը»։
Մանրամասները տեսանյութում։