ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը ներկայացրել է դեկտեմբերի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ առկա կորոնավիրուսային տվյալները․
✓ 89 նոր դեպք
✓7127 բացասական արդյունք
✓ 196 առողջացած
✓ 7 մահվան դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344826 դեպք, որոնցից 331348 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 4005 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7970 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1505 է:
Ընդհանուր կատարվել է 2560870 թեստավորում: