Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գոհ է կորոնավիրուսային իրավիճակից և վերարտադրական ցուցանիշից։ Նա կառավարության դեկտեմբերի 30-ի նիստի ժամանակ ամփոփեց կորոնավիրուսային տարին։ Խոսելով խթանիչ պատվաստումների մասին՝ նախարար Ավանեսյանն ասաց, որ արդեն 800 քաղաքացի է այն ընդունել, այն հասանելի է ՀՀ քաղաքացիների համար և ներարկվում է ամբողջական պատվաստման 6-րդ ամսին։
Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ավելի քան 700 000 ամբողջովին պատվաստված քաղաքացի ունենք, ինչն այսօրվա իրադրության առանցքային պատճառն է։
Նախարարը տեղեկացրեց, որ մինչև դեկտեմբերի 31-ն էլ պատվաստումներ իրականացվելու են։ Մոտ 40 000 քաղաքացի անցնող տարում կորոնավիրուսից բուժում է ստացել հիվանդանոցային օղակներում, ինչը ցույց է տալիս համակարգի գերլարված վիճակը։
Մանրամասները՝ տեսանյութում։