Հայաստանում կատարվել է ընդհանուր հաշվով 1 694 518 կորոնավիրուսային պատվաստում։ Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։
Ինչպես տեղեկանում ենք հաղորդագրությունից՝ 954 813 մարդ արդեն անցել է առաջին դեղաչափ, իսկ 740 489 մարդ՝ երկրորդ, ամբողջական պատվաստում։
Խթանիչ, բուստերային պատվաստում, որն անցնում են ամբողջական պատվաստումից ոչ վաղ, քան 6 ամիս անց, ընդունել է արդեն 1216 քաղաքացի։