Հիվանդանոցի ղեկավարությունը որոշ աշխատակիցների ազատել է՝ առանց բացատրելու պատճառը։ Պարզապես դիմումի ձև են տվել ու ստիպել լրացնել ու հեռանալ։
Իրենց ավելի վաղ հայտնել են, որ պետք է վերանորոգեն հիվանդանոցն ու իրենց այլ մասնաճյուղ տեղափոխեն, սակայն ավելի ուշ ազատել են նրանց։ «Դիմումը գրեք, թե՝ ոչ, միևնույն է, ազատված եք, իրավունք ունեք աշխատել մինչև հունվարի 15-ը»,- ասել են նրանց։
Առողջապահության նախարարն ասել է, որ Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսվում է ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» մասնաշենքերի հիմնանորոգում: Այս կարևոր ծրագրի արդյունքում, ի վերջո, կունենանք ժամանակակից չափորոշիչներին համապատասխան կենտրոն։
Փետրվարի 1-ից մեկնարկում են «Բ» մասնաշենքի վերակառուցման աշխատանքները և դրանով պայմանավորված` կենտրոնում ծավալվող բժշկական ծառայությունների մի մասը ժամանակավորապես կդադարեցվի։
Բժշկական կենտրոնը դիտարկում է հաստիքացուցակի որոշ փոփոխություններ` բժշկական անձնակազմին անպայմանորեն այլ բժշկական հաստատություններում տեղավորելու հնարավորությունները։