Կորոնավիրուսային վարակը դեռ շարունակվում է մնալ համավարակ՝ բարձր ալիքի վրա, սակայն մենք պետք է մեր ընթացիկ կյանքը շարունակենք։ Այս մասին կառավարության հունվարի 20-ի նիստի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ քովիդի աշնանային սրացման հետ կապված Զինված ուժերում և քերակատարողական հիմնարկներում արգելվել էին արձակուրդներն ու այցելությունները։ Նա նշեց, որ այդ որոշման մեջ փոփոխություն մտցնելով՝ հնարավորություն է ընձեռվում, որ ինստիտուտները վերագործարկվեն՝ պահպանելով հակահամաճարակային սահմանափակումների կիառումը։ Դրանք են ՊՇՌ թեստի հնարավորությունը, պատվաստումները․․․ այս պայմանների պահպանման դեպքում զինծառայողները կարող են գնալ արձակուրդ և ունենալ տեսակցություններ, իսկ կալանավայրերում այցելությունները կվերսկսեն։
Նման կանոնների պահպանմամբ, նախարարի խոսքով, կյանքը կվերադառնա բնականոն հուն, մյուս կողմից էլ կպաշտպանվի քաղաքացիների առողջությունը։