Հունվարի 22-ին ժամը 11:00-ի դրությամբ հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 940 նոր դեպք:
Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 350 897 դեպք, որոնցից 334 109-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 7242 պացիենտ: Ընդհանուր կատարվել է 2 669 792 թեստավորում, մեկ օրում կատարվել է 5812 թեստավորում, առողջացել՝ 127 քաղաքացի:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8026 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1520 է. նախորդ օրվա ընթացքում արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով: