Արցախի Ճարտար քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած 17-ամյա տղայի վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։
Երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Բժշկական կենտրոնից մանրամասնեցին, որ երեխայի մոտ առկա է ողնաշարի ծանր կոտրվածք, ողերի ու կողոսկրերի կոտրվածքներ, գլխուղեղի աջ կիսագնդի սալջարդ։ Անցել է անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, գտնվում է բուժման պրոցեսում։
«Բժիշկների վերահսկողության տակ է գտնվում, բժիշկները քննարկում են, թե ինչ միջամտություն պետք է արվի»,- նշեց Դերձյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 21-ին Արցախի Ճարտար քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է Երևան, և գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։