Անցած տարվա ընթացքում ՀՀ պետական բյուջեից 6 մլրդ 700 մլն դրամ է հատկացվել վիրավոր զինծառայողների վերականգնողական բուժմանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ այս ծրագրին ի սկզբանե 3 մլրդ 296 մլն դրամ էր հատկացվել, սակայն գումարը տարվա ընթացքում անընդհատ վերանայվել է: Ամբողջ տարվա ընթացքում այս ծրագրին ուղղվել էր 6 մլրդ 700 մլն դրամ: Սա, ըստ նախարարի, վկայությունն է այն բանի, որ զինծառայողներին ու նրանց ընտանիքներին հատկացվող գումարը մեծապես աճել է։
Ինչպես ընդգծեց Ավանեսյանը՝ ֆինանսավորման մեխանիզմով այս ծրագիրը տարբերվում է այլ ծրագրերից։ Այն օֆերտայի սկզբունքով է կազմակերպվում, այսինքն՝ ծառայությունները մատուցելու կատարողականի հիմքով, և ֆինանսավորումը սահմանափակված չէ տարեկան բյուջետային շրջանակներով: