ՀՀ առողջապահության նախարարությունը հերքում է տարածված լուրերը, թե դեղատներում «Պարացետամոլ»֊ի դեֆիցիտ կա:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարությունից վստահեցրել են, որ Հանրապետությունում պարացետամոլի խնդիր չկա:
Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն օրեր առաջ գրել էր, որ «Պարացետամոլ»֊ի դեղամիջոցի գինը պահանջարկի ավելացմանը զուգահեռ զգալի բարձրացել է. որոշ դեղատներում այն վաճառվում է 130 դրամով, որոշներում՝ 140 կամ 200 դրամով:
Ըստ լրատվամիջոցի՝ դեղատներում «Պարացետամոլ»֊ի դեֆիցիտ է։