Կորոնավիրուսի դրական թեստ հանձնած ՀՀ քաղաքացիների 88,4%-ը նախկինում պատվաստված չի եղել։ Այս մասին տեղեկանում ենք առողջապահության նախարարության կողմից հրապարակված տվյալներից։
Հաղորդագրության համաձայն՝ COVID-19 հիվանդացության պատճառով հոսպիտալացված անձանց 87,5 %-ը նույնպես պատվաստված չեն եղել: Վերջինների թվին են դասվում նաև ծանր ձևով վարակ տարած քաղաքացիների 89,5 %-ը։
Հայաստանում մարտի 14-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 422 021-ի։ Նախորդ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 17 նոր դեպք է հայտնաբերվել։ COVID-19-ի հետևանքով մահացել է 8 576 մարդ։