Հայաստանում ջրծաղիկի հիվանդացության ցուցանիշը չի հատում վարակի սեզոնայնությանը բնորոշ շեմը։ Առանձնակի անհանգստացնող բռնկումներ չեն գրանցվել։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
«Հորդորում ենք լրատվամիջոցներին չաղավաղել տեղեկատվությունը, չապակողմնորոշել հանրությանը։ Իսկ քաղաքացիներին կոչ ենք անում հետևել ստուգված, փաստարկված և ճշգրիտ տեղեկատվությանը»,-նշվում է հաղորդագրության մեջ։