Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, Երևանի ավագանու իմքայլական անդամ Աշոտ Սարգսյանը սեփական դիմումի հիման վրա ազատվել է պաշտոնից։
Նա իր գրառման մեջ հայտնել է, որ 2020-2021-ը շատ դժվար տարիներ են եղել ոլորտի համար՝ քովիդ, պատերազմ, որը շատ բարդ ճանապարհ էր բուժաշխատողների համար:
«2006 թվականից աշխատում եմ առողջապահական համակարգում, իսկ 2018 թվականից սկսած մասնակցել ու ականատես եմ եղել բազմաթիվ բարեփոխումների: 15 տարի աշխատել եմ համակարգում և ուզում եմ արձանագրել, որ Հայաստանն Արսեն Թորոսյանի պես առողջապահության նախարար չի ունեցել, երկու տարում արվեց ավելի շատ բարեփոխում, քան վերջին 20 տարում, ինչի համար շնորհակալ եմ:
Այս ընթացքում փորձել եմ հնարավորինս օգտակար լինել մարդկանց և լուծել առկա բաց խնդիրները։ Շնորհակալ եմ բոլորին վստահության և արդյունավետ համագործակցության համար»,- գրել է Սարգսյանը։
Նշենք, որ երեկ կառավարությունը հաստատեց հինգ ԲԿ-ների վերանորոգման մասին հարցը, որոնցից մեկն էլ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնն» է։