«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բժշկական կենտրոններ տեղափոխվածների թիվը 61 է։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Տարբեր բժշկական կենտրոններում բուժումը շարունակում է 21 տուժած։ Նրանց վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության։ Մյուս հոսպիտալացվածներն ստացել են անհրաժեշտ բուժօգնություն և դուրս են գրվել։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում պայթյուն էր տեղի ունեցել՝ հրդեհի բռնկմամբ։ Վերջին տվյալների համաձայն՝ միջադեպի հետևանքով զոհվել է 6 մարդ, տուժել է ավելի քան 60 քաղաքացի, 17 մարդ համարվում է անհետ կորած։ Պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել։