Հենց նոր փլատակներից փրկարարները դուրս է բերել ևս մեկ մարմին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է է ԱԻ նախարարության խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Այս պահի դրությամբ ունենք 16 զոհ: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են»,- հայտնել է նա։
Ըստ ԱԻՆ -ի՝ պարզվել է 6 զոհի ինքնությունը (Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1964թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967թ․, Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյան, Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ․ և Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1966 թ․) և անձը չպարզված տասը քաղաքացու դի.
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում, 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի է ունեցել պայթյուն։