Թուրքիայում մայիսի 28-ին, հանրապետության պատմության մեջ առաջին անգամ անցկացվեց նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, տեղեկացնում է Անադոլուն։ Ընտրատեղամասերում քվեարկությունն ավարտվել է, սկսվել է քվեաթերթիկների հաշվումը։
Վերջին տվյալներով, բացվել է քվեատուփերի 82.64 %-ը։
Cnnturk-ի փոխանցմամբ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքում է ձայների 53,41%-ը, իսկ Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 46,59%-ը։
Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն: Ընտրության առաջին փուլում, որն անցկացվել է մայիսի 14-ին, Էրդողանը ստացել է ձայների 49,52%-ը, Քըլըչդարօղլուն՝ 44,88%-ը։