Առնվազն 733 մարդ տուժել է Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգները պատած ավազե փոթորիկի հետևանքով,
հայտնում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով նահանգի Բժշկական գիտությունների համալսարանի ղեկավարի տեղակալին։
«Փոթորիկների նոր ալիքից հետո Սիստան և Բելուջիստան տարածաշրջանների հինգ քաղաքներում՝ Զաբոլում, Զաաքում, Խամոնում, Խիրմանդում և Նիմրուզում, 733 մարդ դիմել է հիվանդանոցներ և բժշկական կենտրոններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գործակալությունը հավելում է, որ 733 տուժածներից 58-ը ներկայումս հոսպիտալացված են, մնացածը բուժօգնություն ստանալուց հետո վերադարձել են տուն։