Ամեն օր թեյ խմելը կարող է և՛ օգուտ բերել, և՛ վնաս պատճառել, գրում է doctorpiter.ru-ն, որտեղ հրապարակված հոդվածում խոսվում է թեյի օգտակար հատկությունների մասին։
Ըստ աղբյուրի՝ թեյն ամրացնում է սրտանոթային համակարգը։ Սննդաբան Էմի Գուդսոնը նշել է, որ թեյը կարող է նվազեցնել ճնշումը։
Բացի այդ, ըստ մասնագետի, թեյը բարելավում է ճանաչողական ունակությունները, օգնում մարսողությանը։
Օրինակ՝ երիցուկի թեյը անանուխով և կոճապղպեղով կարող է ազատել փքվածությունից և նվազեցնել սրտխառնոցը։ Թեյն նաև կոֆեինի լրացուցիչ չափաբաժին է ապահովում։ Նշվում է, որ միայն բուսական թեյը չի պարունակում կոֆեին:
Ըստ մասնագետի՝ թեյն օգնում է հանգստանալ․ այս նպատակների համար երիցուկի թեյն իդեալական է։ Թեյը պարունակում է նաև հակաօքսիդանտներ, որոնք, նրա խոսքով, կարող են նվազեցնել բազմաթիվ քրոնիկ հիվանդությունների ռիսկերը։
Թեյը կարգավորում է նաև նյութափոխանակությունը, նվազեցնում բորբոքման ռիսկը։ Նշվում է, որ թեյն օգնում է վերահսկել քաշը․
Կանաչ թեյի ամենօրյա օգտագործումը օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից: