Շատերը գինուն զգուշությամբ չեն վերաբերվում՝ մտածելով, որ եթե ընթրիքի ժամանակ մի բաժակ խմեն, ոչինչ չի լինի, իսկ բժիշկներն ասում են, որ իրականում ալկոհոլի անվտանգ չափաբաժիններ չկան, գրում է Doctorpiter-ը։
ԱՀԿ փորձագետները վաղուց հերքել են այն տեսությունը, թե ընթրիքի ժամանակ մեկ բաժակ կարմիր գինին ոչ մի կերպ չի վնասի առողջությանը։
Հոդվածում նշվում է, որ նրանք ապացուցել են, որ ալկոհոլը, նույնիսկ փոքր չափաբաժիններով, կործանարար է սրտի, արյան անոթների համար, մեծացնում է քաղցկեղի ռիսկերը:
Կարմիր գինուց հրաժարվելու դեպքում, ըստ մասնագետների, ավելորդ քաշը կվերանա, քանի որ գինին կարելի է եռակի սպառնալիք համարել քաշի և կազմվածքի համար։ Բանն այն է, որ այն բավականին կալորիական է, հատկապես քաղցր և կիսաքաղցր տեսակները։ Բացի այդ, ցանկացած ալկոհոլ ախորժակ է առաջացնում՝ ստիպելով մարդուն ուտել շատ ավելին, քան իրականում անհրաժեշտ է:
Ըստ մասնագետների, կարմիր գինուց հրաժարվելու դեպքում կնվազեն քաղցկեղի ռիսկերը, կվերականգնվի լյարդը, Կբարելավվի սրտի աշխատանքը, կկարգավորվի քունը, կբարելավվի արտաքին տեսքը։