ԱՄՆ-ում 62-ամյա Ռիկ Սլեյմանին մարտի 16-ին գենետիկորեն մոդիֆիկացված խոզի երիկամ են փոխպատվաստել, գրում է BBC-ին։
Ըստ աղբյուրի՝ տղամարդը հաջողությամբ ապաքինվում է վիրահատությունից և շուտով կկարողանա դուրս գրվել հիվանդանոցից: Վիրահատությունը տևել է 4 ժամ։
Ռիկ Սլեյմանի հիվանդությունը՝ երիկամային անբավարարություն ախտորոշմամբ, վաղեմի պատմություն ունի։ 2018 թվականին նրան նույն հիվանդանոցում մարդու երիկամ են փոխպատվաստել, իսկ մինչ այդ նա 7 տարի հեմոդիալիզ է ստացել։
Հինգ տարի անց՝ 2023 թվականի մայիսին, նրա օրգանիզմը մերժել էր դոնորական երիկամը, և տղամարդն ստիպված է եղել կրկին դիալիզ ստանալ։ Նրա արյան անոթներն այնքան են օգտագործվել դիալիզի համար, որ նրա մոտ առաջացել են անոթային հասանելիության բարդություններ։