Oգոստոսի 3-ին Շիրակի մարզի Սպիտակ համայնքում մեկ ժամվա ընթացքում երկու տաբեր ավտովթարների հետևանքով 7 մարդ է տուժել, որոնցից 1-ը մահացել է, հայտնում են Սպիտակի բժշկական կենտրոնից։
Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացած 7 վիրավորներից երկուսը, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս են գրվել հիվանդանոցից, հավելել են ԲԿ-ից։
«Մյուս վիրավորների վիճակը գնահատվել է միջին, ծանր և ծայրահեղ ծանր: Տուժածներից մեկի վիճակը շարունակում է մնալ միջին ծանրության։ Իսկ տուժածի մոտ, որն ավելի ուշ գիտակցության չգալով մահացել է, ախտորոշվել է պոլիտրավմա, ներքին արյունահոսություն, գանգուղեղային վնասվածք»,- տեղեկացրել են ԲԿ-ից։