Առանց շաքարի չորացրած չամիչը, թուզը և սալորաչիրը համարվում են ամենաօգտակար չրերը, ՌԻԱ Նովոստիին ասել է «Ռոսբիոտեք» համալսարանի կենսատեխնոլոգիայի և կենսաօրգանական սինթեզի արտադրանքի տեխնոլոգիայի բաժնի վարիչ Դմիտրի Կուլիկովը։
«Բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքներով՝ չամիչը, թուզը և սալորաչիրը համարվում են ամենաօգտակար չրերը՝ չորացրած առանց շաքարի, սննդարար նյութերի։ Սալորաչիրը համարվում է շատ օգտակար մթերք աղիների նորմալ աշխատանքի համար»,- ասել է Կուլիկովը։
Մասնագետի խոսքով՝ չրերը պարունակում են մեծ քանակությամբ բջջանյութ և կենսաակտիվ միացություններ՝ պոլիֆենոլներ, որոնք հակաօքսիդանտներ են և կարող են դրական ազդեցություն ունենալ արյան անոթների, ճնշման, գլյուկոզի մակարդակի վրա, ինչպես նաև նվազեցնել սրտանոթային հիվանդությունների և 2-րդ տիպի շաքարախտի զարգացման ռիսկերը:
«Չորացրած մրգերի առաջարկվող չափաբաժինն օրական 250-300 գրամից ոչ ավելի է, նախընտրելի է 150-200 գրամը»,- նշել է փորձագետը։
Նա հավելել է, որ չափից շատ չրի օգտագործումը կարող է առաջացնել ստամոքս-աղիքային խնդիրներ՝ հանգեցնելով գազերի, փքվածության և փորլուծության: