Սննդաբաններն առանձնացրել են սննդի 12 տեսակ, որոնք օգտակար են ամեն օր ուտելու դեպքում, գրում է Doctorpiter-ը։
Ընկույզ
Ընկույզը հարուստ է առողջ ճարպերով, մանրաթելերով, վիտամիններով և հանքանյութերով: Իր բաղադրության շնորհիվ այն օգնում է իջեցնել խոլեստերինը և նվազեցնել սրտի հետ կապված խնդիրների ռիսկը: Բացի այդ, ընկույզը հարուստ է մանրաթելերով և պրոբիոտիկ միացություններով, որոնք օգնում են բարելավել աղիների առողջությունը:
Վարսակ
Վարսակը սննդանյութերի պահեստ է: Այն պարունակում է շատ դիետիկ մանրաթելեր, որոնք օգտակար են մարսողության համար։ Մեկ բաժակ վարսակը պարունակում է շատ հակաօքսիդիչներ, ֆոսֆոր և մագնեզիում:
Լոլիկ
Լոլիկի պայծառ գույնը կապված է հակաօքսիդիչ լիկոպենի հետ: Լիկոպենն օգնում է նվազեցնել աթերոսկլերոզի զարգացման ռիսկը, պաշտպանել մարմինը քաղցկեղից, ամրացնել սիրտը և արյան անոթները:
Հատապտուղներ
Հատապտուղները պարունակում են բազմաթիվ հակաօքսիդիչներ: Այս միացություններն օգնում են պայքարել օքսիդատիվ սթրեսի հետևանքների դեմ, ինչը ծերացման հիմնական գործոններից մեկն է։
Բրոկկոլի
Իզուր չէ, որ կաղամբի այս տեսակը շատերի մոտ ասոցացվում է առողջ ապրելակերպի հետ։ Բրոկկոլին հարուստ է հակաօքսիդիչներով և վիտամիններով, որոնք բարելավում են մարսողությունը, պաշտպանում են սիրտը և ոսկորներն ավելի ամուր են դարձնում:
Ձուկ
Ձուկը պարունակում է օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք օգտակար են սրտանոթային համակարգի համար: Բացի այդ, այս միացությունները կարևոր դեր են խաղում ուղեղի առողջության և նյարդաբանական խանգարումների ռիսկի նվազեցման գործում:
Ձիթապտղի յուղ
Ձիթապտղի յուղն օգնում է պայքարել օքսիդատիվ սթրեսի դեմ, նվազեցնել քրոնիկ հիվանդությունների ռիսկը և ընդհանուր բորբոքման մակարդակը, կարգավորել ճնշումը և ուժեղացնել ուղեղի աշխատանքը:շ
Ձու
Մեկ ձուն պարունակում է 6 գ սպիտակուց։ Բացի այդ, ձուն հարուստ է վիտամիններով։
Հավ
Հավի միսը համարվում է դիետիկ ցածր կալորիականության պատճառով։ Հավի կրծքամիսը պարունակում է մոտ 150 կալորիա։ Այն հեշտությամբ մարսվում է։
Գազար
Գազարի մեջ կա լուտեին, որն օգնում է նվազեցնել աչքի ցանցաթաղանթի լուրջ հիվանդությունների զարգացման ռիսկը: Բացի այդ, գազարը վիտամին A-ի աղբյուր է, որը կարևոր է մաշկի առողջության, ուժեղ եղունգների և առողջ մազերի համար:
Սխտոր
Այս մթերքն օգտակար է սրտի և անոթների համար, քանի որ նպաստում է խոլեստերինի մակարդակի և արյան ճնշման նվազմանը: Բացի այդ, այն պարունակում է ալիցին կոչվող միացություն, որը բարենպաստ ազդեցություն ունի արյան շրջանառության և իմունային համակարգի վրա: