«Վանաձոր» բժշկական կենտրոնում դեկտեմբերի 13-ամյա աղջիկ է մահացել, Armenia Today-ին հաստատել են ԲԿ-ից՝ տեղեկացնելով, որ մահվան հիմնական պատճառը կպարզվի դատաբժշկական փորձաքննությամբ:
ԲԿ-ից տեղեկացրել են, որ ընդունման պահին երեխայի վիճակը գնահատվել է միջին ծանրության։
«Նա գանգատվել է ոսկրամկանային սուր ցավերից, որոնք արտահայտվել են քայլքի ֆունկցիայի խանգարումով: Երեխան անցել է համապատասխան բոլոր հետազոտությունները։ Ելնելով վիճակից՝ ընդունող բժիշկն ախտորոշման հստակեցման և բուժական տակտիկայի վարման հետ կապված հարցերով խորհրդակցել է նաև նեղ մասնագետների հետ: Առաջին բուժօգնության միջոցառումների ֆոնին վիճակում նկատվել է համեմատական դինամիկ բարելավում»,- մանրամասնել են հիվանդանոցից։
ԲԿ-ից հավելել են, որ դեկտեմբերի 13-ի առավոտյան՝ 06:26-ի սահմաններում, երեխայի վիճակը կտրուկ վատացել է:
«Վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: Կատարվել են հակաշոկային և վերակենդանացման բոլոր հնարավոր միջոցառումները: Կատարված բուժական միջոցառումների ֆոնին աճել է պրոգրեսիվով վատացում, որը, ցավոք, հանգեցրել է երեխայի կենսաբանական մահվան»,- եզրափակել են ԲԿ-ից։
Երեխայի մահվան մասին դեկտեմբերի 13-ի ն գրել էր Shamshyan.com-ը՝ նշելով, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։