Վարսակի շիլան օգտակար է աղեստամոքսային տրակտի, մաշկի, նյութափոխանակության և ամբողջ օրգանիզմի համար, բայց այն կարելի է համադրել որոշ սննդատեսակներով, որոնք ավելի համեղ կդարձնեն նախաճաշը, գրում է Doctorpiter-ը։
Ընկույզ
Այս մթերքը ոչ միայն օգնում է հնարավորինս երկար կուշտ մնալ, այլև վերահսկում է արյան մեջ շաքարի մակարդակը, նշել է կայքը։
«Ընկույզը պարունակում է օմեգա -3 ճարպաթթուներ, որոնք կարող են օգնել նվազեցնել սրտի հիվանդության ռիսկը»,- հավելել է սննդաբան Լորեն Մանակենը։
Հատապտուղներ
Հապալաս, ազնվամորի, ելակ․․․ Ընտրեք այն, ինչ ձեզ դուր է գալիս: Կայքը նշել է, որ հատապտուղները օգնում են ստամոքս-աղիքային համակարգին ավելի լավ աշխատել, պահպանել մաշկի գեղեցկությունն ու երիտասարդությունը, վերահսկել ախորժակը և պարզապես բարելավել շիլայի համը: Ձմռանը փորձեք գնել սառեցված հատապտուղներ, որոնք ոչ պակաս օգտակար են։
Չամիչ
Այս ապրանքը հարուստ է մանրաթելերով, կալիումով և երկաթով: Ընդամենը մեկ քառորդ բաժակը պարունակում է գրեթե 3 գրամ մանրաթել։
Նուռ
Նռան հատիկները շիլայի մեջ բավականին անսովոր հավելում են։ Սակայն այս միրգը շատ օգտակար է, քանի որ պարունակում է բջջանյութ, հակաօքսիդանտներ, կալիում, վիտամին K:
Չիայի սերմեր
Չիայի սերմերը հարուստ են վիտամիններով: Այն օգնում է նվազեցնել մարմնի համակարգային բորբոքումները, իջեցնել արյան ճնշումը, պահպանել կազմվածքը և բարելավել մարսողական առողջությունը: Կատարյալ հավելում է նախաճաշի համար։
Բանան
Այս պտուղը սննդանյութերի պահեստ է: Մեկ միջին բանանը պարունակում է մոտ 3 գրամ մանրաթել, որի մեկ երրորդը առողջ դիետիկ մանրաթել է: Բացի այդ, դիմացկուն օսլան, որը պարունակվում է կանաչ բանանում, կարող է նվազեցնել կերակրափողի, ստամոքսի, լեղուղիների, արգանդի և ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացման ռիսկերը:
Պիստակ
Այս մթերքը շատերը սովոր են ընկալել որպես նախուտեստ, սակայն պիստակները շատ սննդարար նյութեր են պարունակում։ Փոքր կանաչ միջուկում դուք կգտնեք կալիում, ֆոսֆոր, մագնեզիում, կալցիում, A, C, K, E և B վիտամիններ:
Դարչին
Այս համեմունքը հայտնի է իր հակաբորբոքային հատկություններով, որոնք կարող են օգնել իջեցնել արյան մեջ շաքարի և խոլեստերինի մակարդակը: Բացի այդ, դարչինն օգնում է նիհարել և արագացնում նյութափոխանակությունը։ Բավական է շիլային ավելացնել 1/3 թեյի գդալ։
Դդմի սերմեր
Մարմնում մագնեզիումի մակարդակը բարձրացնելու համար դդմի սերմերը կարող եք ավելացնել վարսակի շիլայի մեջ։ Բացի այդ, դդմի սերմերը նաև մանրաթելերի լավ աղբյուր են: 100 գրամ սերմերը պարունակում են մինչև 6 գրամ դիետիկ մանրաթել, որոնք օգնում են կարգավորել մարսողությունը և նյութափոխանակություն։