Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ այսօր` հունիսի 18-ին հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Խոսրով» և «Խաչաձոր» տեղամասերի հատվածում:Հրդեհի մասին տեղեկացվել է ՀՀ ԱԻՆ հրշեջ ծառայությանը: ՀՀ ՇՄ և «Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակիցները և հրշեջ փրկարարները մեկնել են դեպքի վայր, իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ: